ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- 1.1. Կայքէջն օգտագործելով, կամ Կայքէջի միջոցով որևէ ապրանք ձեռք բերելով` Դուք համաձայնում եք տվյալների հավաքագրման և օգտագործման՝ սույն քաղաքականությամբ սահմանված կարգին:
- 1.2. Սույն կանոնների իմաստով «Գաղտնիության քաղաքականությունը» իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքագրման, մշակման և օգտագործման կարգը և սահմանները։
- 1.3. Ձեզ առաջարկվող ապրանքների և ծառայությունների տրամադրումն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար Noyan Tapan կայքէջը հավաքագրում է երկու տեսակի տեղեկատվություն` անձնական տվյալներ և ոչ անձնական տվյալներ:
- 1.4. «Անձնական տվյալներ»-ը վերաբերում են այն տեղեկատվությանը, որը մեզ հնարավորություն է տալիս մանրամասներ պարզել Ձեր ինքնության մասին, և կարող է օգտագործվել Ձեր անձի ինքությունը պարզելու, Ձեզ հետ կապվելու, կամ Ձեր գտնվելու վայրը պարզելու նպատակով: Անձնական տվյլաներն են՝
- 1.4.1. Անուն, ազգանուն, անվանում, ֆիրմային անվանում, հասցեներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ,
- 1.4.2. Բանկային ռեկվիզիտներ, հաշվեհամարներ, անձնագրային տվյալներ,
- 1.4.3. Պատվերների առաքման հասցեները և պատվերների առաքումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն։
- 1.5. «Ոչ անձնական տվյալներ» են հանդիսանում բոլոր այն տվյալները, որոնք 1․4 կետի իմաստով չեն հանդիսանում «անձնական տվյալներ»։ Ոչ անձնական տվյալներն են ի թիվս այլոց նաև՝
- 1.5.1. Պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը,
- 1.5.2. Ընկերության և Noyan Tapan հաշվի օգտատիրոջ նամակագրությունը, այդ թվում նաև Կայքէջում/հավելվածում տեղադրված էլեկտրոնային հաղորդակցման համակարգում առկա նամակագրությունը։
- 1.5.3. Քուքիները (cookies), որոնք ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ և/կամ հեռախոս ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են, որ օգտագործվում են տեղեկատվության ավտոմատ հավաքագրման համար։ Նման ֆայլերն օգնում են ստանալ տեղեկատվություն Կայքէջ Ձեր հաճախելիության պարբերականության, նախընտրելի Ապրանքների և/կամ Ծառայությունների վերաբերյալ։ Նման կերպ մենք փորձում ենք են հեշտացնել Կայքէջի որոշ հատկություններից Ձեր օգտվելու հնարավորությունը՝ հիմնվելով Կայքէջի՝ Ձեր օգտագործման նախապատմության վրա:
- 1.6. Սույն գլխի 1․4 և 1.5 կետով թվարկված տեղեկատվությունը օգտագործվում է ծառայություններ տրամադրելու, սեփական գործունեության իրականացման, և այցելուների համար Կայքէջը բարելավելու նպատակով:
